Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 19 մարտի, 2019

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ



Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը (Կազմակերպություն) հիմնադրվել է 2009 թվականին: Այն շահույթ չհետապնդող իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, ամրապնդել իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքները Հայաստանում:

 

Կազմակերպությունը հիմնականում մասնագիտացված է իրավունքի գերակայության, դատաիրավական ինչպես նաև անվտանգության ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրերում:

 

Կազմակերպությունն  օժտված է մարդու իրավունքների մոնիթորինգի, մարդու իրավունքների խախտումների փաստագրման, ոլորտային գնահատումների, հետազոտությունների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պրակտիկ պաշտպանության կարողություններով և փորձով:

 

Կազմակերպությունն ակտիվորեն ներգրաված է մարդու իրավունքների, արդարադատության, արդյունավետ կառավարման, անվտանգության ոլորտների վերաբերյալ քաղաքականությունների մշակման գործընթացին:

 

Ինչպես նաև ներկայացնում է այլընտրանքային կարծիքներ և դիտարկումներ մարդու իրավունքներին առնչվող օրենքի նախագծերի վերաբերյալ:

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցները, կարծիքներն ու գնահատականներն  ընդունված են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից (ԵվրոպայիխորհուրդՎենետիկի հանձնաժողովԱՄՆ պետդեպարտամենտ) և օգտագործվում են որպես վստահելի տեղեկատվության աղբյուր:

 

Կազմակերպությունը հաջողությամբ իրականացրել է երկարաժամկետ և համակարգված դատական թեմատիկ մոնիթորինգներ, ինպիսիք են՝ վարչական արդարադատությունըզինվորական հանցագործությունները և այլն, ինչպես նաև դատարաններիգործունեության գնահատում:

 

Կազմակերպությունն իրականացրել է թեմատիկ հետազոտություններ՝ հոգեկան առողջությանՀայատաստանում պրոբացիոնհամակարգիքրեակատարողական համակարգի խնդիրների, երեխաների իրավունքների պաշտպանությանպատիժը կրելիս պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի առանձնահատկությունների և այլ ոլորտների առնչությամբ:

 

Կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել մարդու իրավունքների կրթության ուղղությամբ՝ զինված ուժերի սպայական և հրամանատարական անձնակազմի, ռազմական ոստիկանության ներկայացուցիչների համար, դատավորների, դատախազների և իրավաբանների համար:

 
Կազմակերպությունը գործում է Երևանում, սակայն ԻՊԱՍ-ը ստանձնում է մարզերից և բոլոր, այն վայրերից
կազմակերպություն դիմած քաղաքացիների պաշտպանությունը, ում իրավունքները խախտվել են:
 
Կազմակերպության կողմից իրականացվել են նաև ծրագրեր Վրաստանում և Ուկրաինայում:

Տեսադարան

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Մարդու իրավունքների պաշտպանություն