Բիզնես ծրագրերի մշակում
Թարգմանություն
Շուկայի ուսումնասիրություն
Ներդրումային ծրագրերի մշակում
Հաշվապահական հաշվառում
Ռազմավարական պլանի մշակում
Համակարգչահին դասընթացներ
Համակարգչային ծառայություններ
Աջակցություն Նոյեմբերյանին
«Աջակցություն Նոյեմբերյանին» հասարակական կազմակերպությունն ավելի քան տասը տարվա իր գործունեությամբ նպաստում է Տավուշի մարզի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ տեղական ռեսուրսների արդյունավետ կառավարման, օգտագործման և լրացուցիչ ռեսուրսների ներգրավման միջոցով: Կազմակերպության ուշադրության կենտրոնում են Տավուշի մարզի՝ հատկապես սահմանամերձ համայնքների բնակիչները: Իրականացված բազմաթիվ այլ ծրագրերի թվում ՀԿ-ն հիմնել է ՀՀ-ում դեռևս եզակի՝ շաքարախտով հիվանդների աջակցության կենտրոն, նաև՝ երիտասարդական կենտրոններ Նոյեմբերյանի տարածաշրջանի 5 համայնքներում, հրապարակել է Տավուշի մարզի գործարար տեղեկատու, 6 սահմանամերձ համայնքներում մասնակից է եղել 45 կմ ջրագծերի կառուցման, կազմակերպել է մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություններ: «Աջակցություն Նոյեմբերյանին» կազմակերպության տեսլականն է «Ունենալ իրական նպատակներ և հասնել ցանկալի արդյունքների»:
Մատուցվող ծառայությունները
Կոնտակտներ
- +37491783283
- [email protected]
- tavushcf.am/
- AM, Տավուշ, Նոյեմբերյան, Երևանյան 3