Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 09 օգոստոսի, 2019

«Շողակն» սոցիալ-կրթական և մշակութային հասարակական կազմակերպություն



Կազմակերպությունը գործունեությունը ծավալում է իր առջև դրված նպատակներն իրագործելու համար: Կազմակերպության նպատակներն են՝

 

1) ազատ շուկայական հարաբերությունների անցման փուլում նպաստել մասնագիտական կողմնորոշման համակարգի ձևավորմանը, ներդրմանը և զարգացմանը՝ աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի համապատասխանության հաշվառումով.

 

2) նպաստել Հայաստանի Հանրապետությունում և մասնավորապես Գյումրի քաղաքում արհեստների և արվեստների պահպանմանը, վերականգնմանը, զարգացմանը և տարածմանը՝ տարածաշրջանում կայուն զարգացման և մշակութային ժառանգության ապահովման նպատակով.

 

3) նպաստել Հայաստանի Հանրապետության և մասնավորապես գործազրկության բարձր իրական մակարդակ ունեցող Գյումրի քաղաքի և նրա շրջակա բնակավայրերի բնակչության բարեկեցության բարձրացմանը և աշխատանքային զբաղվածության բարելավմանը.

 

4) նպաստել աշխատաշուկայի և կրթական համակարգի, մասնավորապես նախնական և միջին մասնագիտական հաստատությունների փոխադարձ կապի արդյունավետ իրականացմանը.

 

5) աջակցել տարածաշրջանում երիտասարդների ոչ ֆորմալ կրթության, զբաղվածության և ժամանցի կազմակերպման հնարավորությունների ընդլայնմանը.

 

6) նպաստել տարածաշրջանում երիտասարդության, էկոլոգիական, բարոյական, աշխատանքային և մտավոր դաստիարակությանը.

 

7) Գյումրու տարածաշրջանն իր մշակութային ժառանգությամբ դարձնել հրապուրիչ ուղղություն էթնոզբոսաշրջության համար.

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Համայնքային զարգացում, Բիզնես և տնտեսական զարգացում