Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Սպիտակի Մանկապատանեկան Կենտրոն Շողեր ԲՀԿ



Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են ուսումնա դաստիարակչական,  մշակութային, սոցիալական աջակցություն, /մասնավորապես ՝ նախապատրաստել կադրեր ժամանակակից  IT համակարգչային ուսումնառւոթյան և Ռոբոտաշինության ոլորտում, տեղի շնորհալի երեխաների համար/​:

 

Շահառուներն են Սպիտակ քաղաքի և մոտակա գյուղական համայնքների բնակչության համար, ներառելով  խոցելի խմբերը / հաշմանդամների  և փախստականների ընտանիքները​:

 

«ՇՈՂԵՐ» Կենտրոնը հիմնվել է 1990թ , ի սկզբանե առաքելությունն  ուղղված էր  երկրաշարժից տուժած ընտանիքների երիտասարդության  համակողմանի աջակցությանը՝ հոգեբանական,  կրթական, սոցիալական, բժշկական և այլ:

 

Գոյության 25 տարիների ընթացքում կազմ-թյունն օգտվել է տարբեր հնարավոր աղբյուրների աջակցությունից՝ ԵՄՔԸ / YMCA,  Հայաստանի Մանկական Թուֆֆենկյան ֆոնդ, Կրթության նախար-թյան ծրագիր, Հայ Դպրոց, Փրկեք երեխաներին ամերիկյան  ծրագիր,  Ամառային ուսումնական ճամբար Ռոսսոտր-տվո, ԹՈՒՄՈ, UIT  և այլ:

 

 Սպիտակի Իտալական կոչվող թաղամասը գտնվում է բուն Սպիտակից առանձնացված մոտ 10 կմ հեռավորությամբ, այս կարելի է ասել կղզիացած համայնքում բնակվում են մոտ 5000 բնակչություն, /հիմնականում հաշմանդամների ընտանիքներ, /, ուստի մեր կենտրոնի գործունեությունը խիստ կարևոր է տեղի աճող սերունդի համար,  սկսած նախադպրոցական կրթության, դաստիարակչական, ազատ ժամանակի կազմակերպման, ժամանակակից համակարգչային ուսուցման և այլ առումներով :

 

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Երիտասարդություն