Սոցիալական արդարություն ՀԿ
Կազմակերպության առաքելությունն է. «Սոցիալական արդարության զարգացումը ՀՀ-ում»:
Կազմակերպության տեսլականը՝ արդարադատական համակարգի և սոցիալական ոլորտի ներդաշնակ զարգացումը:
Գործունեության հիմնական ոլորտները՝
- Արդարադատություն (անչափահասների, վերականգնողական արդարադատություն, քրեական արդարադատություն)
- Մարդու իրավունքներ
- Սոցիալական ծառայությունների մատուցում
Շահառուները՝
- Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող և քրեակատարողական հիմնարկից վերադարձած անձինք
- Անչափահասներ
- Քրեական արդարադատության մարմիններ (Ոստիկանություն, Քրեակատարողական ծառայություն, Դատարան, դատախազություն, քննչական կոմիտե):
Կազմակերպության շոշափելի արդյունքներից են.
- Պրոբացիայի ծառայության հայեցակարգի նախագծում, ֆինանսական խնայողությունների հաշվարկ և ներդրման հիմքերի վերլուծություն
- Քրեական արդարադատության մարմինների և պետական ու ոչ պետական մարմինների գործընկերության զարգացում
- Իրավախախտում կատարած անձանց վերաինտեգրման աշխատանքների արդյունավետություն
- Ընտանեկան բռնության դեպքերի հասցեական ուղղորդում:
Կոնտակտներ
- +37410523061
- [email protected]
- AM, , Երևան,