Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 10 ապրիլի, 2019

Հարթակների փոխակերպման իրավաստեղծ գործունեության հիմնադրամ



Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են .

-Մարդու իրավունքներ,

-Կրթություն,

-Քաղաքացիական հասարակություն,

-Տեխնոլոգինաեր

 

 

Շահառուներն են.

Կամավորներ, երիտասարդներ, մեծահասակներ, կանայք, երեխաներ, զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ, սոցիալապես անապահովներ և հատուկ կարիքներով անձինք, երիտասարդ կամ սկսնակ գործարարներ, կրթական, մշակութային, մարզական, տնեսական, սոցիալական կառույցներ և այլ։

 

Կազմակերպության առաքելությունն է.  

-Նպաստել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ ազատությունների հանրայնացմանը եւ լիարժեք իրացմանը,

-Նպաստել ժողովրդավարության կայացմանը որպես անվտանգության ու խաղաղության հենասյուն,

-Խթանել ժողովուրդների հավասարության սկզբունքի գերակայությանը՝ առանց խտրականության հարաբերությունների և իրավահարաբերությունների կարգավորմանը,

-Աջակցել մարդկանց լիիրավ և լիարժեք մասնակցությանը կառավարման, ինքնակառավարման, կազմակերպման և ինքնակազմակերպման գործընթացներին տեղական, պետական և միջազգային հարթակներում,

-Նպաստել կայուն, կենսակայուն և վերարտադրվող զարգացմանը աշխարհում՝ կրթված, իրավագիտակից, քննադատական հասարակության խթանմամբ:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Մարդու իրավունքների պաշտպանություն