Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 18 մարտի, 2019

Կենաց ծառ բնապահպանական ՀԿ



Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են Բնապահպանությունը, էկոկրթությունը և էկոտուրիզմը: Այն հանդիսանում է Բնապահպանական կրթության ցանց (ԲԿՑ) և Impact Hub Yerevan համայնքի անդամ:

 

Կազմակերպության շահառուներն են դպրոցականները, ուսանողները և Վեդի շրջանի բնակիչները:

 

Կազմակերպության տեսլականն է.  «Մենք տեսնում ենք Հայաստանն ու մեր մոլորակը որպես առողջ և կայուն միջավայր մեր ապագա սերունդների համար»:

 

Կազմակերպության առաքելությունն է կրթական, բնապահպանական և գիտական ծրագրերի իրականացումը, որոնք միտված են համախմբելու բոլոր տարիքի բնասեր և ակտիվ քաղաքացիներին, ընդլայնելու իրենց ներգրավվածությունը և դերակատարությունը հասարակության զարգացման գործընթացում, մասնավորապես՝ բնապահպանության, ռացիոնալ բնօգտագործման, առողջապահության, առողջ ապրելակերպի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում:

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Բնապահպանություն