Հայաստանի երիտասարդ գործատուների միություն ՀԿ
Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Հայաստանի Հանրապետությունում բիզնես միջավայրի զարգացման և հատկապես երիտասարդության շրջանում բիզնես մտածողության ձևավորման նպատակով 2012 թ. մայիսի 24-ին գումարվեց միության հիմնադիր ժողով: Ժողովի որոշմամբ հաստատվեց միության կանոնադրությունը,ամրագրվեց միության առաքելությունն ու նպատակները, որդեգրվեցին այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի միությունն իր գործունեության ընթացքում: Ժողովի արդյունքնում միության խորհրդի նախագահ ընտրվեց Մուշեղ Սերգեյի Ավետիսյանը:
Հիմնադրման օրվանից սկսած «Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը» ակտիվորեն համագործակցում է ինչպես Հայստանյան, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: Մենք արդյունավետ համագործակցության մեջ ենք գտնվում «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության» , «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի»,«Երիտասարդական ակումբների դաշնության» և այլ կազմակերպությունների հետ: 2014 թ.-ից միությունը անդամակցում է « Եվրոպայի երիտասարդ ձեռներեցների կոնֆեդերացիային»: Նույն թվականին մեր ջանքերով հիմնադրվեց «Արցախի երիտասարդ գործատուների միությունը»:
Մեր գործունեության առանցքային նպատակը սկսնակ և գործող երիտասարդ գործարարներին աջակցության ցուցաբերումն է, քանզի մեր կարծիքով մենք այսօր ունենք այնպիսի ներուժով երիտասարդներ, որոնց տեղակատվական և ֆինանասական աջակցություն ցուցաբերելով հնարավոր կլինի կյանքի կոչել նրանց բիզնես ծրագրերն ու գաղափարները, այդպիսով՝ նրանց մասնակից դարձնելով մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացին: Մենք կարևորում ենք նաև կառավարության և երիտասարդության միջև մշտական երկխոսությունների կազմակերպումը: Մշտապես հետևում ենք օրենսդրական փոփոխություններին, կառավարության որոշումներին և հարկ եղած դեպքում արագ արձագանքում: Անչափ կարևոր նշանակություն ունի մեր երիտասարդության կայուն և բազմաբևեռ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների երիտասարդ գործարարների հետ, ինչի ընթացքում փորձի փոխանակմամբ և նոր գիտելիքների ձեռք բերումով մենք կկարողանանք արդիականացնել մեր տնտեսությունը և իրականացնել բիզնեսի զարգացման նոր և արդյունավետ համակարգեր: Մեր միությունը 2014 թ.-ից սկսել է հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման գործընթացը և ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռ.Բելտրանի հետ պատրաստվում ենք ամրապնդել երկու երկրների երիտասարդ գործարարների կապը, այն օգտագործելով, որպես նոր հնարավորություն արտահանման և ներմուծման խթանման համար:
Կոնտակտներ
- +37477 14 94 89
- [email protected]
- uyba.am
- AM, Yerevan, Երևան,