Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Մենք Լոռու մարզի երիտասարդական ՀԿ



Գործունեության ոլորտներ.
 

Երիտասարդական, բնապահպանական, կրթական, սոցիալական, սպորտային, մշակութային, հայրենասիրական:
 

Առաքելություն.
 

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության առաքելությունն է Հայաստանում ձևավորել մի հասարակություն, որտեղ երիտասարդները կունենան հավասար հնարավորություններով իրենց տրված բոլոր իրավունքները լիարժեք իրացնելու համար:


Նպատակներ.


•       Նպաստել երիտասարադների ներգրավվածության բարձրացմանը որոշումների կայացման գործընթացներում,
•       Նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, զարգացմանն ու կայացմանը,
•       Նպաստել խոցելի տարբեր խմբերի խնդիրների լուծմանը,
•       Նպաստել հանրապետության կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, գիտական ու կրթական մակարդակի զարգացմանը,
•       Նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը,
•       Նպաստել երիտասարդների սպորտային կյանքում ներգրավմանը,
•       Նպաստել երիտասարդության շրջանում պատմամշակութային արժեքների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը,
•       Նպաստել առողջապահական խնդիրների լուծմանը,
•       Նպաստել հատկապես գյուղական համայնքների զարգացմանը:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Համայնքային զարգացում, Երիտասարդություն