Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Մենք Կարող ենք ՀԿ



Կազմակերպությունը ակտիվ գործունեություն է ծավալում դպրոցներում,սեմինար-խորհրդատվություններ է կազմակերպում ծնողների համար,կազմակերպում ենք մեր կազմակերպության անդամ երեխաների և երիտասարդների աշխատանքների ցուցահանդեսներ,կազմակերպում ենք ՀՈՒԱ անաձանց շահերի պաշտպանությանն ուղղված  թրեյնինգներ,թորձում ենք համագործակցում ենք ՏԻՄ –ի հետ, իրականացնում ենք համատեղ երրորդ ծրագիրը:

 

Կազմակերպության շահառուներն են մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդներ, երեխաներ, ընտանիքի անդամներ, ՀՈՒԱ անձինք:

 

«Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքներչի շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը  նպաստում է մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների զբաղվածության հնարավորության մեծացմանը,հասարակության մեջ դրական վերաբերմունքի ձևավորմանը,երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանությանը՝ սեմինար-հանդիպումների,իրավաբանական և հոգեբանական խորհրդատվությունների, քարոզարշավների, ԶԼՄ-ների միջոցով:

 

Մեր կազմակերպության հիմնադիր անդամները հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և նրանց ծնողներն են, դա շատ կարևոր է, այն ծրագրերն ու գործողությունները, որոնք փորձում ենք իրականացնել, բխում են մեր կարիքներից:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Երեխաներ, Հաշմանդամություն ունեցող անձիք