Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ



Կազմակերպության առաքելությունն է բարձրացնել երիտասարդների ներգրավվածության աստիճանը քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներում​:

 

Շահառուներն են ՀՀ հյուսիսային մարզերի գյուղական համայնքներում բնակվող 13 – 30 տարեկան երիտասարդները:

 

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են. 

 

  • Ոչ-ֆորմալ կրթության խթանում
  • Համայնքային զարգացման ծրագրեր
  • Երիտասարդական զարգացման ծրագրեր
  • Սոցիալական ու բարեգործական ծրագրեր,
  • Զբոսաշրջության զարգացման ծրագրեր​:

 

Կազմակերպությունը պարբերաբար հյուրընկալում է կամավորներ Եվրոմիությունից, ում օգնությամբ իրականացնում է մի շարք համայնքային զարգացման ծրագրեր։

 

ՀԿ-ն իրականացնում «Երիտասարդների զբաղվածության ընդհանուր հիմնախնդիրների լուծումն միջասահմանային զբոսաշրջության զարգացման միջոցով»   հայ-վրացական ծրագիրը։ Վերջինս մեկ տարի տևողությամբ ծրագիր է՝ չորս կազմակերպությունների համագործակցությամբ, որի գլխավոր գործընկերը Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնն է:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Համայնքային զարգացում, Երիտասարդություն