Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 10 հոկտեմբերի, 2019

Քո աջակիցը ՀԿ



 

ՔՈ ԱՋԱԿԻՑԸ ՀԿ - Համայնքային զարգացում, Սոցիալական ծառայություններ, Քաղաքացիական հասարակության զարգացում:

Մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր և միջոցառումներ, ուղղված հասարակության անդամների հիմնախնդիրների լուծմանը:

 

ՀԿ նպատակներն են

Աջակցել հասարակության տարբեր շերտերի կարողությունների զարգացմանը և հասարակական կյանքում նրանց ներգրավմանը,

Աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը ուսումնասիրությունների, իրազեկման և կրթական ծրագրերի միջոցով,

Աջակցել իրենց նյութական, հոգևոր և ֆիզիկական պահանջմունքները հոգալ չկարողացող անձանց, իրականացնելով մարդասիրական ծրագրեր:

 

Չնայած որ

ՔՈ ԱՋԱԿԻՑԸ ՀԿ դեռ երիտասարդ է, սակայն մինչ գրանցումը ես՝ ով այսօր հանդիսանում է ՀԿ նախագահ, որպես կամավոր, բարեգործական աշխատանքներ եմ իրականացրել Թալինի շրջանի գյուղերում:

 

Լինելով մասնագիտությամբ սոցիոլոգ և ունենալով սոցիալական աշխատողի փորձառություն հասկացա, որ համայնքում առկա խնդիրները շատ են և դրանց լուծման համար անհրաժեշտ է կամավոր աշխատանքները փոխարինել կանոնավոր աշխատանքներով:

 

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Քաղաքացիական հասարակության զարգացում, Համայնքային զարգացում