Փոքր թիմերով մեծ գործեր
Հետազոտություն
"Համաձայնության հասնելու ուղին" Բանակցություններ առանց պարտվողների
Բեռնել
Հրապարակված է` 30 մարտի, 2017
Աղբյուրը՝
«Համաձայնության հասնելու ուղին» գրքույկն առաջարկում է հակիրճ, քայլ առ քայլ մշակված և փորձված մի ռազմավարություն, որը հնարավոր է դարձնում ցանկացած տիպի կոնֆլիկտների դեպքում հասնել փոխշահավետ համաձայնության: Այն նախատեսված է բուհերի ուսանողների համար, սակայն հավասարապես օգտակար կարող է լինել թե՛ պետական պաշտոնյաների, թե՛ գործարարների և թե՛ պարզապես ցանկացած անհատի համար:
Սույն գիրքը հրատարկվել է Եվրոպական Միության «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնություն» (The European Initiative for Democracy and Human Rights / EIDHR) ծրագրի օժանդակությամբ
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Դեպի նոր առաջնորդություն» ծրագրի շրջանակներում: