Հետազոտություն
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2018
Բեռնել
2018 թվականը շրջադարձային էր Հայաստանի քաղաքական պատմության համար։ Ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցան 1991 թվականի անկախությունից ի վեր ամենազանգվածային ցույցերը և բողոքի ակցիաները։ Բողոքի ալիքի պատճառը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իշխանության զավթման փորձն էր․ նա փորձեց ստանձնել վարչապետի պաշտոնը որպես նախագահ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրը կիսանախագահական կառավարման համակարգից անցում էր կատարել պառլամենտական համակարգի, ինչը ենթադրում էր վարչապետի առավել լայն լիազորությունների շրջանակ՝ գերազանցելով նախագահի ինստիտուտին։ Ցուցարարների բողոքի հիմքում ընկած էր նաև երկարաժամկետ տնտեսական լճացումը, կառավարման օլիգարխիկ ձևը, տնտեսական մենաշնորհները և երկիրը անկման տանող կոռուպցիայի բավականին բարձր մակարդակը։