Հետազոտություն
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2021
Բեռնել
2021 թվականին Հայաստանը շարունակում էր կրել Արցախի Հանրապետության տարածքում (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմում կրած պարտության հետևանքները։ Արդյունքում, տարվա ընթացքում հանրային ուշադրությունը մեծապես կենտրոնացած էր ազգային անվտանգության խնդիրների, Արցախում հումանիտար ճգնաժամի և հայ-ադրբեջանական ու արցախա-ադրբեջանական սահմաններին ստեղծված անկայուն իրավիճակի վրա։ Չնայած 2020-ի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի, որով պատերազմն ավարտվեց, 2021 թվականին ադրբեջանական զինված ուժերը հաճախակի ռազմական գործողություններ էին հրահրում Հայաստանի հետ սահմանին։ Մայիսին ադրբեջանական զինված ուժերը հարձակում գործեցին Հայաստանի սուվերեն տարածքի վրա, իսկ նոյեմբերին սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր ու գերեվարված զինվորներ։ Ընդհանուր առմամբ, հայաստանյան հասարակությունում տիրում էր հիասթափություն և անհանգստություն՝ պայմանավորված պատերազմի կործանիչ հետևանքներով և անորոշությամբ։ Պատերազմին հաջորդած քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավիճակը Հայաստանում իր ազդեցությունն ունեցավ նաև ՔՀԿ-ների վրա՝ առաջնահերթ դարձնելով հումանիտար ու սոցիալական օրակարգերը: