Հետազոտություն
Հայաստան - Աղքատության նվազեցում եւ ընդհանուր բարեկեցության
Բեռնել
Ամփոփ տեղեկանք. աղքատության կրճատման և ընդհանուր բարեկեցության պատկերը
- Տնտեսական աճի շնորհիվ ավելանում են եկամտային բոլոր քվինտիլների սպառողական ծախսերը և նվազում է աղքատությունը: Ողջ բնակչության համեմատ՝ ամենացածր եկամուտ ունեցող 40 տոկոսի համար սպառողական ծախսերի աճն ավելի փոքր է:
- 2010-2014 թթ. ընթացքում աղքատությունը Հայաստանում նվազել է: Միջազգային համեմատության արդյունքներով՝ Հայաստանը դեռևս աղքատության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրներից է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, իսկ 2009 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո երկիրը շատ փոքր առաջընթաց է ունեցել:
- Չնայած բոլոր տնային տնտեսությունների սպառողական ծախսերի դրական աճին՝ (i) Երևանի, մյուս քաղաքների և գյուղերի միջև դեռևս կան տարածաշրջանային մեծ անհամաչափություններ, (ii) դեռևս առկա է աղքատության նկատմամբ խոցելիություն, իսկ (iii) կյանքի պայմանների ոչ նյութական չափանիշներն ընդգծում են խզումը զարգացման մասով: