Փոքր թիմերով մեծ գործեր
Հետազոտություն
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Բազմակի և համընկնող խոցելիության ազգային վերլուծություն
Բեռնել
Հրապարակված է` 24 հոկտեմբերի, 2016
Սույն զեկույցը տալիս է Հայաստանում մանկական բազմաչափ աղքատության առաջին համապարփակ գնահատականը, որը ստացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետազոտությունների գրասենյակի կողմից մշակված Բազմակի և համընկնող խոցելիության1 վերլուծության (MODA) մեթոդաբանության հիման վրա: Բացի այդ, սույն զեկույցը վերլուծում է բազմաչափ աղքատությունը դրամական աղքատության հետ համատեղ՝ գնատահելով այդ երկուսի համընկնման աստիճանը, ինչպես նաև ներկայացնելով ազգային համատեքստում մանկական աղքատության համապարփակ պատկերը: Այս հետազոտության շրջանակներում աղքատության չափելի դրսևորումներն2 ու ցուցանիշներն ընտրվել են հիմնական շահագրգիռ կողմերի հետ լայն խորհրդատվական գործընթացի արդյունքում, որն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ: