Հետազոտություն
Կրոնի կամ համոզմունքի ազատության ժամանակակից խնդիրներին նվիրված համաժողովի զեկույց (անգլերեն)
Բեռնել
2017թ. մայիսի 8-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային համաժողովը: Համաժողովի շնորհիվ Հայաստանի և Վրաստանի պետական պաշտոնյաներ, կրոնական առաջնորդներ, կրոնական խմբերի և կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ հնարավորություն ունեցան տարբեր տեսանկյուններից քննարկել Հայաստանում, Վրաստանում և, առհասարակ, աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության ոլորտում իրավիճակն ու զարգացումները: Համաժողովի ավարտից հետո ԵՀՀ-ն մշակեց այս զեկույցը, որում արտացոլված են բանախոսների ելույթներն ու, որը կարող է օգտագործվել և՛ որպես արժեքավոր նյութ ոլորտում շահերի պաշտպանության և քաղաքականության փոփոխությամբ հետաքրքրվողների համար, և՛ որպես տեղեկատվական աղբյուր կրոնի կամ համոզմունքի ազատության ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ։