Փոքր թիմերով մեծ գործեր
Հետազոտություն
Փոքրիկ պատմությունների մեծ ներուժը. ինչպես բարձրացնել ՀԿ-ների հանդեպ հանրային վստահությունը Հայաստանում
Բեռնել
Հրապարակված է` 08 հուլիսի, 2021
Հայաստանում հասարակական կազմակերպությունների (ՀԿ) դաշտի հանդեպ հանրային վստահության մակարդակը ցածր է: Հիմնվելով վիճակագրական վերլուծության արդյունքերի վրա՝ զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանում ՀԿ-ների հանդեպ հանրային վստահության կարևոր աղբյուրներից մեկը ՀԿ-ների աշխատանքի վերաբերյալ հանրային ընկալումներն են: Հայաստանցիներն ավելի շատ են վստահում այն ՀԿ-ներին, որոնք թափանցիկ են, հաշվետու են, լսում են շահառուի կարծիքը և դրականորեն են ազդում շահառուի կյանքի վրա: Զեկույցն առաջարկում է ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա աշխատանքին զուգահեռ ուշադրություն դարձնել նաև այդ աշխատանքի հանրայնացմանը: Մասնավորապես, զեկույցը ՀԿներին առաջարկում է օգտագործել հաջողության պատմությունների գործիքը: