Հետազոտություն
ԵՄ- Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ). ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Բեռնել
Այս փաստաթուղթը հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) միացյալ գործողությունների ծրագիր կամ ճանապարհային քարտեզ՝ պատրաստված մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, ովքեր ունեն տևական փորձ ժողովրդավարական բարեփոխումների մշտադիտարկման, քննադատման և քաղաքականության զարգացման գործում: Ներկայացվող փաթեթը ընդգրկում է ՀԸԳՀ-ի հետևյալ բաժինները. ա) դատական համակարգի անկախություն, բ) քրեական հետապնդման և իրավապահ մարմինների անկողմնակալություն ու արդյունավետություն, գ) արդարադատության մատչելիություն, դ) խոշտանգման չենթարկվելու իրավունք, ե) կյանքի իրավունք, զ) հավաքների և միավորումների ազատություն, է) ազատ քվեարկելու իրավունք, ը) արդար դատաքննության իրավունք, թ) ազատ արտահայտվելու իրավունք, ժ) ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման հարցերի վերաբերյալ համագործակցություն, ի) ապօրինի թմրամիջոցներ, լ) աշխատավայրում առողջություն և անվտանգություն, խ) կոռուպցիայի դեմ պայքար, ծ) թափանցիկ և հաշվետու կառավարում, կ) պետական գնումներ, հ) վիճակագրություն, ձ) լրատվամիջոցների ազատություն, ղ) մարդու իրավունքներ, խտրականությունից ազատ լինելու իրավունք և հիմնարար ազատություններ, ճ) կրթություն, մ) հարկային ոլորտ, յ) օդի որակ, ջրի որակ և թափոնների կառավարում: