Հետազոտություն
Քաղհասարակության մշտադիտարկման զեկույցը
Բեռնել
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է ԲԿԳ-Հայաստան. մշտադիտարկման զեկույցը:
Սա հայաստանյան քաղհասարակության կողմից արված առաջին ամբողջական մոնիտորինգն է: Այս մշտադիտարկման զեկույցի նպատակն է ներկայացնել քաղհասարակության դիտարկումներն ու գնահատականները Բաց կառավարման Գործընկերություն միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ազգային երկրորդ ծրագրի մշակման և դրա իրականացման մեկամյա ընթացքի վերաբերյալ: Մոնիտորինգն ընդգրկում է 2013 թվականի սեպտեմբերից՝ ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի մշակման մեկնարկ, մինչև 2015 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը, երբ լրանում է ԳԾ-ի իրականացման մեկ տարին: Առանձնացվում է երկու հիմնական փուլ՝
- Գործողությունների ծրագրի մշակման ընթացքը՝ 2013թ.-ի սեպտեմբերից մինչև 2014թ.-ի հուլիս,
- ԳԾ-ի իրականացման մեկ տարին՝ 2014թ.-ի հուլիսի 31-ից մինչև 2015թ.-ը սեպտեմբերի 15-ը:
Ներածություն,
- Գլուխ Ա. Գործողությունների ծրագրի մշակման փուլ,
- Գլուխ Բ. Գործողությունների ծրագրի իրականացման փուլ
- Գլուխ Գ. Եզարահանգումներ ու առաջարկություններ:
Մշտադիտարկումն արվել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: