Փոքր թիմերով մեծ գործեր
Հետազոտություն
Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2016թթ.
Բեռնել
Հրապարակված է` 20 նոյեմբերի, 2018
Թեև 90-ականներին Հայաստանի բնակչության ծնելիության մակարդակի անկման և մահացության մակարդակի աճի, ինչպես նաև բնակչության ինտենսիվ արտագաղթով պայմանավորված բնակչության թվաքանակի նվազումը որոշակիորեն կայունացավ 2000-ական թվականներին, սակայն նվազման միտումը՝ որպես երևույթ դեռևս շարունակվում է: Այսպես, ՀՀ 2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշր՝ ՀՀ 2001թ. մարդահամարի նկատմամբ, նվազել է շուրջ 195 հազ. մարդով, կամ 6%-ով: Ընդ որում, միջմարդահամարային տարիների ընթացքում (2001-2011թթ.) ՀՀ բնակչության բնական հավելաճը, այն է՝ բնակչության թվաքանակի բնական ճանապարհով ավելացումը, կազմել էր շուրջ 126 հազ. մարդ, իսկ միգրացիայի մնացորդը՝ փոփոխությունը (նվազումը)՝ շուրջ -313 հազ. մարդ