Հետազոտություն
Զեկույց Հայաստանի մշակութային ժառանգության ոլորտի մրցունակության բարձրացման մասին
Բեռնել
Հետևելով Եվրոպայի խորհրդի «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» շրջանակային կոնվենցիայով ամրագրված օրակարգին՝ Եվրոպական Միության խորհրդի վերջերս կայացրած եզրակացությունները կրկնում են այն տեսակետը, որ մշակութային ժառանգությունը «ռեսուրս է կայուն զարգացող Եվրոպայի համար»։ Եվրահանձնաժողովը նաև ընդգծել է, որ մշակութային ժառանգության ներդրումը տնտեսական աճի և սոցիալական համախմբվածության ապահովման գործում թերագնահատված է՝ չնայած աճող գիտական ապացույցներին, և կոչ է արել Եվրոպայի համար կիրառել մշակութային ժառանգության նկատմամբ ինտեգրված մոտեցում։
Եվրոպական առանցքային զեկույցների և փաստաթղթերի լույսի ներքո սույն զեկույցի Մաս 1ը ներկայացնում է Եվրոպական Միությունում և Եվրոպայի խորհրդում մշակութային ժառանգության ոլորտի զարգացման հիմնական միտումների և զարգացումների համառոտ նկարագիրը։ Այն ընդգծում է տնտեսական և սոցիալական ներուժի վրա նոր շեշտադրումը՝ նաև ապացուցահեն քաղաքականության միջոցով։
Ներկայացվում են կառավարման նոր մոդելները, հմտությունների զարգացումը, նորարարական ապրանքները, ծառայությունները և նոր տեխնոլոգիաները։
Մաս 2-ում Հայաստանում մշակութային ժառանգության ոլորտում հիմնական շահագրգիռ կողմերից տվյալների հավաքագրումից և քննարկումներից հետո Հայաստանի մշակութային ժառանգության ոլորտի վերլուծություն է ներկայացվում։ Այստեղ ամփոփված է ՀՀ մշակույթի նախարարության պատասխանը մի շարք հարցերի և հարցադրումների՝ կապված մշակութային ժառանգության ոլորտում ներկայիս իրավիճակի հետ։ Որոշարկվում են մի շարք էական հարցեր, այդ թվում՝ նաև այլ շահագրգիռ կողմերի դիտարկումների ներառմամբ, որոնք մատնացույց են անում զարգացման և համապատասխան հասցեական գործողությունների համար պատշաճ ոլորտներն ու ուղղությունները։
Մաս 2ում բարձրացված հարցերի հիման վրա Մաս 3ը ներկայացնում է մի շարք առաջարկներ և բացատրում է դրանք այլ երկրներում գոյություն ունեցող պատշաճ աշխատակարգերի համատեքստում: