Հետազոտություն
Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ
Բեռնել
Ահա և լույս տեսավ «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների ժողովածուն: Այն մշակվել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և ներկայացնում է հանդուրժողականության և անհանդուրժողականության ակունքներն ու դրսևորումները հայալեզու՝ սերնդեսերունդ փոխանցված տեքստերում։ Հետազոտություններն ընդգրկում են հայ միջնադարյան ավանդավեպերը, 19-րդ ու 20-րդ դդ. դասական արձակը, Սփյուռքի գրականությամբ հանդերձ, հետխորհրդային Հայաստանի արձակն ու դասագրքերը: Գիրքը քաղվածքների էքսկուրս է ողջ հայ գրականությունով, ինչն իր հերթին առանձնահատուկ հաճույք է պարգևում ընթերցողին և հպանցիկ պատկերացում տալիս հայ գրականության զարգացման մասին։
Գիրքը հասանելի է PDF, Mobi և Epub ձևաչափերով:
Գրքի մասին Goodreads-ում կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.goodreads.com/book/show/36547219
Գիրքը անվճար հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://goo.gl/63ymWU, ինչպես նաև Google Play, Kobo, FBReader հավելվածներում, Upub.am հայկական էլեկտրոնային գրախանութում։