Հետազոտություն
Զեկույց․ ՀՀ պետական և մասնավոր տուն ինտերնատների մոնթորինգ և օրենսդրական ուսումնասիրություն
Բեռնել
Սույն զեկույցը պատրաստվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի կողմից Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ։
Հայաստանում գործող տուն-ինտերնատները համարվում են կիսափակ հաստատություններ, որոնց մուտքը որոշակիորեն սահամանփակված է քաղաքացիների համար, իսկ ազատ մուտք, որպես այդպիսին, չկա։
Զեկույցը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, որտեղ ներկայացվում է ոլորտը կարգավորող և տարեցներին վերաբերող օրենսդրական դաշտը, տուն-ինտերնատներում իրականացված մոնիթորինգի արդյունքները՝ հետազոտություն-հարցազրույցների վիճակագրությամբ, տարածքների տեղազնման և դիտարկման քարտերի ամփոփմամբ, գրավոր հարցումների միջոցով հավաքագրված տվյալներով և այդ ընդհանուրի համադրությամբ։
Հետազոտության դաշտային փուլի հարցումներն իրականացվել են մի քանի բաղադրիչներով, որոնց հիմքում տուն-ինտերնատների մասին օրենքի չափորոշիչներն են, միջազգային փորձն ու դրա հիման վրա մշակված քաղաքականությունները: Ըստ այդմ, հետազոտության այս փուլը բաժանվել է հետևյալ բաղադրիչների՝
- Ա. Ժողովրդագրություն
- Բ. Հարաբերություններ և մարդու իրավունքներ
- Գ. Սենյակներ և գույք
- Դ. Ընդհանուր տարածք և ենթակառուցվածքներ
- Ե. Սանիտարահիգենիկ պայմաններ
- Զ. Ներքին ծառայություններ
- Է. Անվտանգություն և ապահով միջավայր
- Ը. Առողջապահություն և բուժօգնություն
- Թ. Սննդային ապահովում
- Ժ. Որակական գնահատում և կարիքներ
Զեկույցը ներկայացնում է համապարփակ առաջարկությունների ցանկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։