Հետազոտություն
Կայուն զբաղվածության պետական ակտիվ ծրագրերի շրջանակում մատուցվող ծառայությունների մոնիտորինգի համառոտագիր
Բեռնել
«Արազա» բարեգործական ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում իրականացրել է Կայուն զբաղվածության պետական ակտիվ ծրագրերի շրջանակում մատուցվող ծառայությունների մոնիտորինգ:
Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել աշխատանք փնտրողների, զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց, գործատուների, մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների և Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակազմի գնահատականը 2015 և 2016թթ. Զբաղվածության կարգավորման ամենամյա ծրագրերից հինգի շրջանակում մատուցված ծառայությունների որակի և արդյունավետության վերաբերյալ: Մոնիտորինգի խնդիրն է ուսումնասիրել կառավարության որոշումների և քաղաքականության իրականացումը տեղական մակարդակում, գնահատել դրանց արդյունավետությունը և համապատասխանությունը սահմանված չափանիշներին: