Հետազոտություն
Սոցիալական ձեռնարկատիրություն: Ձեռնարկ ինչպես ստեղծել և ղեկավարել աշխարհը փոխող ձեռնարկություններ
Բեռնել
Source: savethechildren.se
Սույն ձեռնարկը մշակվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության (այսուհետև՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն) կողմից` «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում` զբաղվածության խթանման միջոցով» (այսուհետև՝ «LIFE») ծրագրի շրջանակներում:
Ի՞նչ է «LIFE» ծրագիրը:
2012 թվականից ի վեր, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցության շրջանակներում, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը ՀՀ տարածքում իրականացնում է «LIFE» ծրագիրը (2012-2016թթ.), որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները և աշխատանքի մատչելիությունը` որպես մարդու հիմնարար իրավունք: Ի՞նչ տեղ են գրավում սոցիալական ձեռնարկությունները «LIFE» ծրագրի շրջանակներում:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը սոցիալական ձեռնարկատիրությունը համարում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունների ապա- հովման խոստումնալից գործիք: «LIFE» ծրագրի բաղադրիչներից մեկի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը` իր գործընկերների հետ համատեղ, 2013-2015 թվականներին, ՀՀ տարածքում, մասնավորապես Երևան քաղաքում և Արարատի, Արագածոտնի, Գեղար¬քունիքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, ստեղծել է թվով 19 սոցիալական ձեռնարկություն: Այդ նախաձեռնության արդյունքում, հաշմանդամություն ունեցող շուրջ 200 անձինք հնարավորություն են ստացել զարգացնել իրենց աշխատանքային կարողությունները, վերապատրաստվել և ձեռք բերել նոր աշխատանք: