ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Ֆակտոր TV-ի հետ իր զրույցում խոսում է վերջերս լույս տեսած և հանրությանը ներկայացված «Քննադատական մտածողություն» գրքի և շատ ու շատ այլ թեմաների վերաբերյալ։
Գիրքը քննադատական մտածողությունը ներկայացնող առաջին ընդարձակ հայերեն հրապարակումն է։ Ստեղծվել է ԵՀՀ՝ քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի վերաբերյալ իրագործված ավելի քան քսան նախագծերի ու պրակտիկ «դպրոցների» ընթացքում կուտակված փորձի հիման վրա։
Գրքի տպագիր օրինակը կարող եք ձեռք բերել այցելելով ԵՀՀ գրասենյակ՝ Ազատության 1/21 հասցեով, աշխատանքային օրերին 12:00-17:00-ն ընկած հատվածում։ Մեզ հետ կապ կարող եք հաստատել +37410251575 հեռախոսահամարով։
Գիրքը տարածվում է անվճար։
Գրքի առցանց տարբերակը կարող եք կարդալ այս հղումով՝ https://epfarmenia.am/sites/default/files/Document/Critical_Thinking_am.pdf
