«Կա պատերազմի բացակայություն ու կա խաղաղություն։ Պետք է հասկանալ, թե որոնք են պայմանները երկուսի համար էլ։ Մի դեպքում անել այնպես, որ ռազմական գործողություններ չլինեն, մյուս դեպքում անել այնպես, որ լինի խոսակցություն, համագործակցություն ու զարգացում։ Այդ երկուսը իրար հետ փոխկապակցված են, որովհետև եթե ուզում ես անել այնպես, որ լինի զարգացում և համագործակցություն, ապա պետք է անես այնպես, որ չլինի պատերազմ։ Դրանց միջև եղած սահմանը, սակայն, շատ փխրուն ա, ու շատ հեշտ ա ընկնել խաբուսիկ իրադրության մեջ։ Երևի նաև մեկից մյուսին անցնելու իմաստով»։
«Քաղաքացիական հասարակության ունեցած դերը հենց այստեղ է, որ մենք փորձում ենք մեր ունեցած հնարավորությունների չափով, փոքր ինտերվենցիաներով գնալ դեպի երկրորդ քայլի մակարդակը՝ կապ հաստատել հասարակությունների միջև, ինչ-որ չափով ձևավորել վստահության մթնոլորտ, քննադատորեն նայել տարբեր խնդիրների, որ գոյություն ունեն երկու կողմերում»։
«Իմ կարծիքով բռնության բացակայությունը համարել խաղաղություն կլիներ ամենամեծ խաղաղությունը, որովհետև բռնությունը մնում է հասարակությունների մեջ՝ այս կամ այն ձևի դրսևորվելով։ Խոսքը էստեղ նաև ֆիզիկական բռնության մասին է, ոչ միայն ազգի կամ պետության, այլև մեկ այլ հանրության դեմ ուղղված դեպքերը կամ բուն հանրության ներսում ֆիզիկական բռնության դեպքերը»։