«Ես չգիտեմ, թե ես ինձ ինչպես կպահեի 1917թ. «սոցիալիստական մեծ հեղափոխության» պահերին՝ բոլշևիկների հայտնվելով։ Արդյոք կհամաձայնեի՞, թե՞ ինձ կսպանեին։ Կարծում եմ, որ կսպանեին, բայց հարցը դա չի։ Ես կարծում եմ, որ անհատական մոտեցումը ճիշտ է։ Դու ինքդ կարող ես զգալ, թե ինչ տեղ ես գրավում բռնի իրադրությունների մեջ։ Արդյոք դու Լենինն ես, ով հրաման էր տալիս բոլորին վերացնել, թե դու նա ես, ում առաջին հերթին կվերացնեն։ Դրա արդյունքում արդեն կարող ես որոշել, արդյոք բռնությունը քեզ համար հարցի լուծման արդարացի ճանապա՞րհ է, թե՞ ոչ»:
«Բռնությունը շատ հաճախ կարող է լինել ոչ ֆիզիկական։ Հաճախ դա անվանում են կառուցվածքային բռնություն՝ структурный։ Օրինակ, եթե դուք ապրում եք ինչ-որ մի երկրում, որն իր վատ սոցիալ տնտեսական պայմանների պատճառով ազդում է ձեր կյանքի որակի վրա, ապա դուք ենթարկվում եք կառուցվածքային բռնության։ Դա գրեթե երբեք ոչ մի տեղ չի շոշափվում, բայց եթե դուք տեսնեք, թե ինչպես են մեզ մոտ ապրում կամ մահանում տարեցները, թե ով երբ է մահանում, և ոչ միայն մեզ մոտ այլև ամբողջ Ռուսաստանում և մի շարք այլ հետսովետական երկրներում, դուք կտեսնեք, որ այստեղ կա բռնության մի պահ, որը երիտասարդները չեն էլ ընկալում որպես բռնություն։ Մենք ծերանում ենք ոչ այնպես, ինչպես մենք արժանի ենք ծերանալ, և մենք ապրում ենք մեր կյանքի վերջին մասը ոչ այնպես, ինչպես մենք արժանի ենք այն ապրել, եթե մնում ենք այս երկրում։ Դա կառուցվածքային բռնության ամենամեծ և խոշոր օրինակն է, որին բոլորս ենք ենթակա, ու չգիտենք, թե ով է մեղավոր դրանում։ Գուցե հենց ինքներս էլ մեղավոր ենք»: