«Կարգավորո՞ւմ, թե՞ տրանսֆորմացիա։ Երկուսն էլ անհրաժեշտ են։ Երբ որ կարգավորում ենք ասում, ես ավելի կարճաժամկետ եմ հասկանում, իսկ տրանսֆորմացիան ավելի երկարատև պրոցես է, արդյունք չի։ Խաղարարությունը նաև արժեքներ է բերում իր հետ, մշտապես այդ կառույցները ունենալու համար, այսինքն նոր արժեքներ է բերում իր հետ, լիբերալ արժեքներ է բերում իր հետ, դեմոկրատիկ արժեքներ է բերում իր հետ»:
«Կարգավորումը տրանսֆորմացիայից տարբերվում է նրանով, որ տրանսֆորմացիան ենթադրում է նաև աշխատանք սեփական հասարակություններում, որովհետև կարգավորումը կարող է լինել շատ մեխանիկական մի հարց՝ դրսից պարտադրված ինչ-որ մի լուծում, ժամանավոր։ Բայց եթե չկա երկու կամ երեք կամ կոնֆլիկտային հասարակությունների մեջ աշխատանք և չկա ներքին տրանսֆորմացիա, դա երկարատև լինել չի կարող»:
«Տրանսֆորմացիան ենթադրում է խաղաղություն, պարտադիր չէ, որ լինի վերջին կետը կամ առաջին կետը, դա կարող է լինի միջանկյալ մի կետ, որից հետո էլի տրանսֆորմացիան շարունակվում է: Տրանսֆորմացիան շատ ավելի համապարփակ պրոցես է, որ ենթադրում է և՛ կարգավորում, և՛ բանակցություններ, և՛ ցանցերի ձևավորում, և՛ քաղաքացիական հասարակության ներգրավում որուշումների կայացմանը, և՛ գենդերային հարցերի դուրս հանմանը և դրանց արձագանքմանը, և՛ մի քայլ առաջ մտածելը, թե ինչ կարող է լինել, ինչ պոտենցիալ վտանգներ կամ կոնֆլիկտներ կարող է լինել և դրանց կանխելը»:
Փոքր թիմերով մեծ գործեր
Տեղադրեք այստեղ Ձեր ՔՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութեր՝ կապվելով մեր Ուստայի հետ
ՀԿ տեսադարան
Jam Session 5. Հակամարտության կարգավորո՞ւմ, թե՞ տրանսֆորմացիա
17 նոյեմբերի, 2016, 05:27
Քաղաքացիական հասարակության խաղաղարարը աշխատում է ոչ թե ժամանակավոր բռնի ուժով ստեղծված խաղաղության կնքման համար, այլ համապարփակ խաղաղության զարգացման համար։ Համապարփակ խաղաղությունը բավական բարդ հասկացություն է, բայց կարելի է պատկերացնել, թե ինչ նկատի ունեն։ Նկատի ունեն այն, որ ցանկացած ասպարեզում, ցանկացած մասնագետ՝ բժիշկը, նկարիչը, ուսուցիչը, բանվորը, պետական գործիչը, ցանկացած նախարարության մեջ աշխատող, տեղական ինքնակառավարման մեջ աշխատողը, գյուղացին, ճամփորդը, երիտասարդը, ով ուզում է լինի, բոլորը կարող են իրենց գործունեության մեջ անել մի բան, որը ավելացնում է խաղաղությունը կամ խաղաղության հնարավորությունը կամ հակառակը»: