«Մարդ իր կյանքի մի պահի կարող է լինել գեներատոր, մի պահին՝ կոնստրուկտոր, երրորդին՝ դեստրուկտոր՝ նայած իրադրությանը, նայած իր զարգացման ուղեծրին: Նա կարող է կատարել տարբեր ֆունկցիաներ: Երկրորդ հանգամանքը այն հարցն է, թե ով է առաջնորդը: Պարզ է, որ սա կոլեկտիվ լիդերության օրինակ էլ է, բայց պետք է, որ ինչ ձևի, ինչ-որ սկզբունքով որոշվի, թե երբ սկսենք ու երբ դադարենք: Էդ սկզբունքը մենք կոչեցինք սահող գեներալի սկզբունք: Այսինքն առաջնորդի ֆունկցիան, նույնպես, նայած իրադրությանը՝շարժական է: Սկզբում մեկն է, հետո մյուսը՝ նայած, թե ում դերն է ավելի ակտուալացած: Այն պահին, երբ պետք է գաղափարներ մակաբերել, գեներատորի դերն է ակտուալացած, երբ պետք է արտաքին աշխարհի հետ շփվել, տանկի դերն է ակտուալացած, այն պահին, երբ պետք է գործը հավաքել, տեսնել՝ ինչ ենք անելու, կոնստրուկտորի դերն է ակտուալացած: Էդպես բարյացակամ և միմյանց հետ համաձայնեցված փոխվում է առաջնորդի դերը»:
«Մարդը ոչ թե արտաքին հանգամանքների հանրագումար է, այլ արտաքին հանգամանքներին դիմակայելու հանրագումար է: Այսինքն ինչքանով դու դիմադրեցիր արտաքին հանգամանքներին, էնքանով դու որպես մարդ կաս՝ որպես խումբ, որպես ազգ»:
«Ամեն մարդ էլ բազմաշնորհ էություն ունի: Մարդկությունը ընդհանրապես էդպիսին ա, բայց մեր գիտակցությունն ա հիմա հասկանում, որ մենք էդ բազմաշնորհությունը պիտի շատ ուժեղ հաշվի առնենք մեր ամեն քայլը պլանավորելիս ու զարգացնենք»։