«Եթե ուշադրություն դարձնեք, ապա երբեմն համեմատում են նացիստական և սոցիալիստական գեղագիտությունը, բայց իհարկե նացիստականն իր մեջ շատ ուժեղ մահվան և սատանայական տարրեր է պարունակում։ Իսկ սոցիալիստականը որոշակի գեղագիտություն է, որը կարող է մեկին դուր գալ, իսկ մյուսին՝ ոչ, բայց այն արտառոց է։ Եթե նայեք աշխարհի զարգացումը 20-րդ դարի սկզբում, ապա այն ժամանակների համար էլ էր արտառոց գեղագիտություն։ Որոշ գեղագիտական ընթացքներում նա իր հիմքերն ուներ, աշխարհի 1/6 տարածքը զբաղեցնող և ամենամեծ պետության սիմվոլիկան»:
«Ես ուզում եմ ասել, որ սա վերևից ներքև չէր պարտադրվում։ Ինչ-որ տաղանդավոր նկարիչներ գալիս էին ծառայելու այդ գաղափարին, ուստի ստեղծում էին այդ սիմվոլները, որոնք հետո ընդունվում էին պետության կողմից և տարածվում։ Դրանք հաճախ տարածվում էին կամավոր կերպով։ Սա հենց այնպես պատմություն չէր։ Նման մասշտաբի պարադիգմի փոփոխություն աշխարհը դեռևս իմ կարծիքով չէր ապրել։ Եթե հիշում եք, երբ տեղի ունեցավ ֆրանսիական հեղափոխությունը, այնտեղ նույնիսկ ամիսների անունները փոխեցին։ Աթաթուրքի հեղափոխությունից հետո հսկայական բաներ փոխվեցին՝ այբուբենը արաբատառից փոխվեց լատինատառի, և այլն։ Սակայն ցարական Ռուասաստանի ապրած փոփոխությունը, որը տեղի ունեցավ Խորհրդային Միության առաջացումից հետո, իհարկե իր մասշտաբով, իր ամեն ասպարեզով, իմ կարծիքով, աննախադեպ էր, որովհետև փոխվեց կառավարման ամբողջ կառուցվածքը, համենայն դեպս անուններով։ Բոլոր հասկացությունները փոխվեցին. «ռայկոմի քարտուղար»... Դա վերջում էր արդեն, բայց եթե սկզբից նայենք՝ «ժողկոմիսարներ», և այլն... Այն, որ ոստիկանությունը վերանվանվեց միլիցիայի, որը իհարկե եվրոպական ավանդույթ էր, որը նշանակում էր ժողովրդական խումբ, ոչ թե պետության ոստիկանություն... Այդ ողջ բառապաշարն ու մտածողությունը ներխուժեց»:

«Ես հիմա շատ կոպիտ բան եմ ուզում ասել, շատ սխեմատիկ, որ եթե մենք նայում ենք գրականության նկատմամբ մոտեցմանն իրեն տրված պատմական նշանակության տեսակետից, կարող ենք տարանջատում անել։ Օրինակ, եթե օգտագործելու լինեինք կրոնական բառապաշար, ապա կարելի է ասել, որ անգլոսաքսոնական աշխարհում գրականությունն աշխարհիկացված է` սեկուլյարիզացված։ Այն լրիվ անջատված է ցանկացած այլ խնդրից։ Կա գրականություն, կա գիտություն, կա արվեստ, կա բիզնես, որը շատ կարևոր բան է, կան տեխնոլոգիաներ, կա փիլիսոփայություն և ընդհանուր առմամբ ամեն ինչ։ Գրականությունը կատարում է ինչ-որ հավասարազոր դեր նրանց բոլորի նկատմամբ»:
«Ռուսաստանի պարագայում այդպես չէ։ Այնտեղ կհամարվեր, որ աշխարհի ամենակարևոր բանը գրականությունն է։ Դա այնուամենայնիվ առասպել է, անկախ նրանից, թե մենք համաձայն ենք նրա հետ, թե ոչ։ Գրականության առասպելը ստեղծվեց տարիների, դարերի ընթացքում. 19-րդ դարից՝ Պուշկինից սկսած, համալսարանների, разночин-ների, ինտելիգենցիայի, ինստիտուցիաների զարգացման շնորհիվ։ Այն բնականաբար հենց այնպես չստեղծվեց, ինչպես օրինակ հենց այն սոցիալիստական պարաֆեռնալիան՝ սիմվոլիկան, որը ես քիչ առաջ ցույց տվեցի։ Կային մարդիկ, որոնք դա ասում էին, այդպես զգում և այդպես վարվում։ Եթե նայենք, թե ինչպես կարելի է դա դասավորել, ապա մենք կտեսնենք, որ բոլոր այն երկրները, որոնք տեխնոլոգիապես շատ առաջ չեն գնում, շատ հարուստ չեն ու գիտությանը շատ մեծ զարկ չեն տալիս, ավելի հակված են գրականությունը համարել շատ կարևոր բան»:
«Ինչպես էլ լինի, գրականությունը հսկայական դեր էր կատարում, և եթե պատկերացնենք, որ տեղի ունեցավ սոցիալիստական հեղափոխությունը, որը հակակրոնական հեղափոխություն էր, միանգամից առաջ է գալիս երկու հասկացություն` բռնություն և սեկուլյար, ոչ կրոնական կյանքի իմաստի փնտրտուք։ Դա պաշտոնական դրսևորմամբ մարքսիզմն էր։ Այսինքն այն էր, որ պիտի հասնել կոմունիզմի։ Պետք է ասել, որ հակակրոնականությունն ամբողջ ինտելիգենցիային բավականին հատուկ էր։ Այնպես չէր, որ եկան և վերևից պարտադրեցին։ Դրա հիմքերը կային, որ եկան ու սկսեցին եկեղեցիները քանդել, ինչպես ժողովուրդը՝ ոչ գրագետ մասսաները, բայց նաև գրագետ մասսաները որոշ չափով դրան կողմնակից էին։ Ուրեմն պետք է որ բացի սոցիալիստական գաղափարախոսությունից մեկ այլ բան այնտեղ եղած լիներ, եթե գրականության դերը այդ աշխարհում այդքան մեծ էր»: