«Միջազգային կարծիքի ազդեցությունը տվյալ երկրի վարվեցողության վերաբերյալ համեմատաբար նոր զարգացում է։ Այն առաջներում գոյություն չուներ, կար միայն սեփական շահից ելնելու տեսակետից կարծիք։ Այժմ կա միջազգային կարծիք, որը ձևավորվում է մի շարք տարբեր միջազգային և ոչ կառավարական ինստիտուցիաների միջոցով։ Դուք գիտեք, որ ոչ կառավարական կազմակերպությունները հրապարակում են կոռուպցիայի վարկանիշներ, մարդու իրավունքների խախտման վարկանիշներ, և այլն, և այլն։ Այդ ամենը սնուցում է միջազգային կարծիքը, որը հետո միջպետական համակարգերի ու կազմակերպությունների միջոցով բերում է որոշակի քաղաքական ազդեցությունների»։
«Այդ ազդեցությունները կարող են լինել շատ ուժեղ՝ ընհուպ մինչև ռազմական միջամտություն, և կարող են լինել շատ թույլ՝ զուտ միջազգային կարծիքի հրապարակման կամ դատապարտման մակարդակով, որը իրական արդյունքի չի տանում։ Կարող է լինել ավելի միջին՝ դատապարտում միջազգային դատարանների կողմից, որոնք պարտադրում է փոխհատուցել, այդ թվում նաև դրամական ձևով։ Եթե այդ փոխհատուցումը մեծ է, ապա դա դառնում է ծանրություն տվյալ կողմի, տվյալ պետության համար։ Այսինքն տեղի ունեցավ այն, որ սուվերենության սկզբունքը, որի վրա հիմնված էր ամբողջ նախնական աշխարհի Realpolitik մոտեցումը պետությունների՝ որպես աբստրակտ, անհերքելի միավոր համարվելը (հերքվեց), որը երբեք էլ էդպես չէր։ Դա միայն մարդու ուղեղում է էդպես։ Խոսքը այդ աբստրակտ բուրգերի մասին է, որ եթե պատերազմ լինի, իրար դեմ պիտի կռվեն, և նրանցից ուժեղագույնը կհաղթի։ Իսկ իրենց ներսում իրենք անձեռնմխելի են ուրիշ պետության կողմից»:
Փոքր թիմերով մեծ գործեր
Տեղադրեք այստեղ Ձեր ՔՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութեր՝ կապվելով մեր Ուստայի հետ
ՀԿ տեսադարան
Jam Session 9. Միջազգային քաղաքականություն և զարգացում. Գևորգ Տեր-Գաբրիելյան
30 դեկտեմբերի, 2017, 03:05