«Եթե դու քո էմոցիան չես ներդնում քո գործունեության մեջ, այն լավ չի ստացվելու: Եթե դու սառնասրտորեն, մեխանիկական ինչ-որ մոտեցում ես ցուցաբերում, լավ չի ստացվելու: Ուրեմն պետք է օգտվել ամբողջ արժեքային համակարգից, արթուն լինել և լինել մարդ-նվագախումբ»:
«Հենց այն, որ մենք չենք ընդունում իրադրությունը, իրականությունը խանգարում է մեզ ճիշտ գործել, ճիշտ որոշումներ ընդունել և այդ ռիսկայնության ֆակտորը եթե հաշվի առնենք, մենք կարող ենք ապագան երևակայել: Եթե մենք ծրագիր ենք անում, մենք պիտի սկսենք վերջից նայելուց: Պիտի երևակայենք, թե ինչ է լինելու դրա արդյունքում: Իմ նախորդ խոսնակների ասածով՝ ոչ միայն քանակականը, այլև որակականը, որի մասին ես նույնպես կխոսեմ: Ի՞նչ է արդյունքում փոխվելու հասարակության մեջ շնորհիվ մեր ծրագրի: Մենք պետք է արդեն երևակայած լինենք, և պետք է աշխատենք քիչ, թե շատ ռեալիստական երևակայենք դա և նոր սկսենք մտածել, թե ինչ անել, որ դա փոխվի: Մյուս սկզբունքը, որի մասին ես ուզում էի ասեի, դա լատիներեն բառով կոչվում է էքսպլիկացիա: Սա էլ շատ պարզ սկզբունք է: Նշանակում է՝ աշխատեք ամեն իմաստ արտահայտել: Մի կարծեք, որ դիմացինը կոնտեքստը հասկանում է: Դիմացինը կարող է լինել շատ խելոք, շատ զարգացած մարդ, բայց բացարձակապես այլ կոնտեքստից»:
«Անձամբ մոտենալ այդ հարցին և որքան կարելի է շատ մանրամասն առանց չափսերին հետևելու արտահայտեն՝ էքսպլիկացիա անեն: Ի՞նչ է փոխվելու մեր համայնքի կյանքում շնորհիվ այս ծրագրի: Ինչպե՞ս եմ ես անձամբ, կամ իմ թիմակիցները օգտվելու այս փոփոխությունից: Արդյոք մենք գոհ կլինենք, երբ այս ծրագիրը ավարտվի: Եթե դու էքսպլիկացիան լավ ես արել, նույնիսկ եթե որևէ գաղափար լրիվ դուրս է գալիս վերջնական տեքստից, նրա համը մնում է: Ընթերցողը զգում է, որ այս մարդը՝ նախագիծը գրող մարդը, ենթամակարդակների վրա հասկացել է այն բանը, որը չի կարողացել, տեղ չի եղել արտահայտելու համար: Իսկ եթե դու էքսպլիկացիա չես անում, դա պարզապես չի լինում»:
Փոքր թիմերով մեծ գործեր
Տեղադրեք այստեղ Ձեր ՔՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութեր՝ կապվելով մեր Ուստայի հետ
ՀԿ տեսադարան
Jam Session 11. Ծրագրի արդյունքը և դրա տարատեսակները․ տրամաբանական կառուցվածք
30 դեկտեմբերի, 2017, 03:22