«Ինչո՞վ է տարբերվում գիտնականը քաղաքացիական հասարակության աշխատակցից, որը փորձում է ինչ-որ կերպ փոխել իրեն շրջապատող աշխարհը։ Գիտնականները մարդկանց գործողությունների մեջ շատ հաճախ նպատակը որպես պատճառ են ներկայացնում՝ մարդուն դարձնելով բնական պրոցեսի մի մաս։ Այսինքն մարդու կամքը չեն դիտարկում այդ պարագայի մեջ։ Նրանք նկարագրում են աշխարհը կարծես մարդկային հասարակությունը գործող ուժերից մեկն է բնական այլ պրոցեսների համեմատ։ Դա սխալ չէ, դա ուղղակի այդպիսի մոտեցում է։ Աշխարհը փոխողները, որոնք աշխատում են պրոյեկտային պարադիգմի մեջ, պատճառը որպես նպատակ են դիտարկում։ Պետք է ինչ-որ բան փոխել։ Մենք որոշել ենք, որ ինչ-որ բան կփոխենք, և այստեղ կամային բառերն ավելի ընդգծված են դառնում»։
«Մարդկության մեծ մասը մինչև այսօր, և հայստանյան հասարակությունը նույնպես, ապրում է ոչ ծրագրային պարադիգմի մեջ։ Այսինքն նրանք ապրում են ծրագրային պարադիգմի մեջ, բայց նրանք դեռ չգիտեն դրա մասին։ Նրանք դեռ մտածում են, վարվում են և կարծրատիպեր են արտահայտում, կարծես նրանք չեն ապրում ծրագրային պարադիգմի մեջ։ Արտահայտում են էպիկական ձևով, երբ, օրինակ, «ծնվեցին, ապրեցին, երեխա ունեցան» և այլն։ Թվում է, թե աշխարհը չի փոխվում, եթե փոխվեց էլ, ապա դա իրենց կամքի հետ կապված չէ։ Դրա համար շատ կարևոր է հասկանալ, որ երբ մենք պատմություն ենք պատմում, և լավագույն պատմությունները աշխարհի սկզբից սկսած՝ լինի դա Էդիպի պատմությունը, Արիստոֆանի պիեսները և այլն... Այն պատմությունները, որոնք հիշվում են, արտահայտվել են նպատակային պարադիգմի ձևով, ոչ թե պատճառային պարադիգմի ձևով»։
«Ուրեմն, եթե պատմությունը ձևավորված է նպատակի շուրջ, շատ ավելի ազդեցիկ է: Եվ էդ դեպքում էս հերոսը կոչվում է պրոտագոնիստ, որը հենց ցույց է տալիս, որ նա կամքի ազատ ուժով ինչ-որ բան ուզում է փոխել, և հեղինակը նրան հետևում է»։
Փոքր թիմերով մեծ գործեր
Տեղադրեք այստեղ Ձեր ՔՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութեր՝ կապվելով մեր Ուստայի հետ
ՀԿ տեսադարան
Jam Session 13. Ինչպե՞ս կառուցել պատմություն ՀԿ-ի գործունեության մասին (Մաս 1-ին)
30 դեկտեմբերի, 2017, 03:32