«Հաջողության մասին լավագույն պատմությունները նրանք են, որոնք արձանագրում են ոչ թե այսպիսի աներևույթ փոփոխություն, այլ փոփոխություն, որը տեսանելի է։ Ինչպես հիշում եք, ես շատ սիրում եմ evidence բառը, որը հայերեն դժվար է թարգմանվում, բայց կարող ենք անվանել տեսանելի, շոշափելի, աներկբայելի փոփոխություն։ Այն բնականաբար պետք է լինի դրական, քանզի մենք ուզում ենք դրականի մասին խոսել և ցույց տալ»։
«Ֆոնդահայթայթումը նույնպես հաջողության շատ լավ պատմություն է, եթե խոսքը պարզապես դասընթացի մասին չէ, պարզապես հմտություններ տալու մասին չէ, այլ կան ապացույցներ, որ այդ դասընթացից հետո կամ կողք-կողքի աշխատելուց հետո տվյալ ՀԿ-ի աշխատակիցները, տվյալ գաղափարով դիմել են տվյալ դոնորին և ստացել են ֆինանսավորում մրցութային պայմաններում»։
«Իհարկե, է՛լ ավելի լավ կլինի, եթե ասվի, որ այդ գումարը ստանալուց հետո տվյալ ՀԿ-ն աշխատել է իր շահառուների հետ և այնտեղ էլ է ինչ-որ արդյունքի հասել։ Սրանով ամբողջ շղթան տեղը կընկնի, որովհետև չէ՞ որ մենք հենց այնպես չենք ուզում, որ այս ՀԿ-ները լինեն զարգացած, ոչ թե որ իրենք կարողանան փող վաստակել դոնորներից։ Մենք ուզում ենք, որ նրանք փոփոխություն մտցնեն Հայաստանում»։
Փոքր թիմերով մեծ գործեր
Տեղադրեք այստեղ Ձեր ՔՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութեր՝ կապվելով մեր Ուստայի հետ
ՀԿ տեսադարան
Jam Session 14. Ինչպե՞ս կառուցել պատմություն ՀԿ-ի գործունեության մասին (Մաս 2-րդ)
30 դեկտեմբերի, 2017, 03:35