«Ենթակառուցվածք ասելով ես հասկանում եմ այն բոլոր համակարգերը, որոնք ուղղված են մարդկանց գոյությունը, գոյատևումն ապահովելուն: Ոչ թե կենսամակարդակը բարձրացնելուն, ինչը երկրորդ խնդիրն է, այլ ուղղակի գոյությունն ապահովելու համար այն մակարդակի վրա, որն այսօր մենք համարում ենք քաղաքակրթական: Այսինքն՝ դա ինֆորմացիոն հոսքերն են, դա ֆինանսական հոսքերն են, դա տնտեսական հոսքերն են և դրա տակ այսինքն մենք կարող ենք հասկանալ այն ամենը, որը կազմում է գլոբալ տնտեսությունը: Եվ քանի որ այդ բոլոր պրոցեսները գլոբալ են, ապա ենթակառուցվածքները նույնպես դառնում են գլոբալ. գլոբալ ենթակառուցվածքներ»:
«Գլոբալ ենթակառուցվածքների համար անհրաժեշտ է գլոբալ կառավարում: Եվ, երբ որ մենք ասում ենք, որ, ուրեմն, գլոբալացում է տեղի ունենում, մենք սովորաբար նկատի ունենք, որ, այ, Ամերիկան գլոբալացնում է աշխարհը, հա՞, իրա տակ է վերցնում, ինչը այդպես չի: Այսինքն՝ Ամերիկան իհա՛րկե ունի այդ նպատակը, բայց ինքը մենակ չի, միակը չի, որ այդ նպատակն ունի: Կա չինական պրոյեկտ, կա ռուսական պրոյեկտ, կա եվրամիութենական պրոյեկտ, հա՞, որը շատ այսպես ավելի նենց տարիքով լեդիի պես է իրեն պահում, բայց կա այդ պրոյեկտը: Եվ վերջերս մենք տեսնում ենք, որ կա, ասում ենք, սունիական պրոյեկտ, հա՞, կա շիական պրոյեկտ, մի հատ նայեք Աֆղանստանի շիական գոտուց Իրանով, Իրաքով, Սիրիայով՝ Լիբանան, չէ՞: Հսկայական մի հատ գոտի է, որը բաժանում է սունիական աշխարհը երկու մասի ու կապերը թուլացնում է սրանց միջև»:
«Ենթակառուցվածքների գլոբալ կառավարման փաթեթի մեջ հիմնական դերակատարություն ունենալն անհրաժեշտ և կարևորագույն ռեսուրսն է, որպեսզի այդ պրոյեկտների հետևը կանգնած ուժերն ապահովեն իրենց տնտեսությունների դինամիկ զարգացումը: Առանց դրա իրենք երաշխավորված չեն: Առանց դրա իրենց տնտեսությունները դատապարտված են լինելու աստիճանաբար նվազեցնել իրենց զարգացման արագությունը և, ինչը անխուսափելի է, աստիճանաբար պիտի, ուրեմն, ստագնացիայի ենթարկվեն, փտեն, հետ ընկնեն, և այսպիսով այդ մրցակցության մեջ պարտություն կրեն»:
Փոքր թիմերով մեծ գործեր
Տեղադրեք այստեղ Ձեր ՔՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութեր՝ կապվելով մեր Ուստայի հետ
ՀԿ տեսադարան
Jam Session 15. Տարածաշրջանային զարգացումներ․ երեք ծովերի տեսություն. Դավիթ Հովհաննիսյան
30 դեկտեմբերի, 2017, 03:38