«Այն ցանցը, որն ունի միայն տեքստ, նա բացարձակ ազատ է: Մուտքը միայն տեքստի վերջից է: Եթե մենք կարողանանք ընդունել շատ ազդակներ, մարսել դրանք, հասկանալ դրանք, լինել ժամանակի հետ համընթաց, ապա մենք պիտի այս տեքստի վրա աշխատենք: Եվ ոչ միայն տեքստի վրա աշխատենք, այլ նաև գիտակցենք այն հասցեները, որոնցով մենք պետք է այս տեքստն ուղարկենք: Այսինքն՝ գիտակցաբար պիտի վերակառուցենք այս ամբողջ ցանցը: Այսինքն՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների կամ Չինաստանի, մենք պիտի լինենք ոչ թե պետություն-ցանց, այլ մենք պիտի լինենք ցանցապետություն»:
«Ցանցերը հիմա գրոհում են պետությունները: Եվ պետությունը, որն այնքան հզորություն չունի, որ իր ցանցը ստեղծի, այսինքն՝ Միացյալ Նահանգները, ինքը փորձում է փակվի: Փակվելով՝ սկսում է կորցնել, որովհետև ցանցը անցողիկ է: Ինչի՞՝ որովհետև ինֆորմացիա է, չես կարող փակել: Ինտերնետը կանջատես, բայց պրոկսիներով դուրս կգա ինքը»:
«Ուրեմն այս պայմաններում, երբ որ դու հնարավորություն չունես մեծ, լուրջ ու այսպես՝ մոնոլիտ, երկար կայունություն ունեցող, ապահովող պատ կառուցելու՝ դու պիտի դառնաս ցանց: Դու պիտի... քո ընդունիչներն այնքան լավ պիտի աշխատեն, որ դու կարողանաս բոլոր տեղերից եկող ազդակները ստանաս, մարսես, վերածես քո սեփական ազդակի: Եվ աքսիոմա է, որ բազմախողովակ համակարգերը շատ ավելի կարևոր են ու երկարատև են, քան թե ուրեմն նվազ հնարավորություններ ունեցող համակարգերը»:
Փոքր թիմերով մեծ գործեր
Տեղադրեք այստեղ Ձեր ՔՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութեր՝ կապվելով մեր Ուստայի հետ
ՀԿ տեսադարան
Jam Session 16. Ցանցապետություն. Դավիթ Հովհաննիսյան
30 դեկտեմբերի, 2017, 03:43