«Շատ դեպքում միգրացիոն պրոցեսները, երկիրը լքելը գալիս է նրանից, որ մարդ իրա երկրում իրեն անպաշտպան է զգում: Մարդը զգում է, որ ցանկացած պահի ինքը կարող է խոցելի լինել՝ սեքսուալ բռնության նկատմամբ, ռեպրեսիաների, հիվանդությունների, որովհետև երկիրը չի կատարում իրա պարտավորությունները՝ սահմանադրական պարտավորությունները, միջազգային օրենքի տակ պարտավորությունները: Այս ամեն ինչը բերում է այդ մարդկային անվտանգության կորուստի և դա բերում է ոնց որ երկրի ստրուկտուրայի խոչընդոտմանը: Մարդիկ փորձում են հասկանան՝ իրենց երկրում ինչքա՞ն են իրենք կարող ստեղծագործել»։
«Ստեղծված պետք է լինեն գործոններ, որը կստեղծի մի միջավայր, որտեղ այդ մարդը կկարողանա ազատ ստեղծագործել և ներդրում անի իր երկրի զարգացմանը: Դրանք շատ կարևոր գործոններ են ու երբ որ անալիզ է արվել, այն երկրները, որտեղ մարդը շատ պաշտպանված է։ Պարզվել է, որ այդ երկրներում մարդը զգում է իրեն իր երկրի քաղաքացի, մարդը զգում է, որ իր իրավունքները կատարված են և ինքը կարող է ստեղծագործել: Ոնց որ թե կապը դրսի անվտանգության հետ, կոշտ անվտանգության հետ մոտ է, բայց ավելի շուտ մարդիկ իրենց զգում են քաղաքացի և կարող են ոնց որ ասած ռեակցիա տան այն վտանգներին, որը սպառնում է դրսում»։
«Եվ ինչո՞վ է սա կապված, այդ մարդկանց անվտանգության ուրեմն, այդ ստրուկտուրան կանանց հետ, հա՞, որովհետև նա խոսում է հավասարության մասին: Նա ոչ թե խոսում է հավասար բաների՝ անպայման հիսուն-հիսուն կանայք, նա խոսում է հավասար հնարավորությունների, հավասար հասանելիությունների, հավասար պայմաններում, որ կանայք էլ, տղամարդիկ էլ ունենան հնարավորություններ օգտվել երկրի ռեսուրսներից: Հավասարությունը դինամիկ պրոցես է և դա խոսում է նրա մասին, որ պետք է, շատ կարևոր է ապահովել ռեսուրսների հասանելիությունը բոլորին հավասար, բոլոր նրանց համար, ովքեր այդ երկրում ապրում են: Դա ամենակարևորն է: Եվ այդ պատճառով դա շատ կապված է գենդերային կոնցեպցիայի հետ, գենդերային հավասարության հետ և կանանց հավասարության»։
Փոքր թիմերով մեծ գործեր
Տեղադրեք այստեղ Ձեր ՔՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութեր՝ կապվելով մեր Ուստայի հետ
ՀԿ տեսադարան
Jam Session 17. Կինը, անվտանգությունն ու խաղաղությունը
30 դեկտեմբերի, 2017, 03:47