«Մենք անընդհատ կոմունիկացիայի մեջ ենք և մենք անընդհատ շփվում ենք տեքստերի հետ, շփվում ենք կոմունիկացիաների հետ, և պիտի դրանց մեջ կողմնորոշվենք: Կոմունիկացիա. ընդ որում պետք է միշտ հիշել, որ սա երկուստեք է: Այսինքն՝ լսելը, ընդունելը, ալիքը ընդունելը պասիվ չէ: Դա ակտիվ գործ է: Նույնիսկ կա տեսություն, որ մարդը նախ և առաջ կամ ցանկացած ընկալիչ տնկում է իր ընկալման իռացիոնալ շոշափուկները, որ հետո ստանա այն, ինչ իրեն ուղարկվեց: Այսինքն՝ կա տեսություն, ըստ որի իմպուլսը, ազդակը և ռեակցիան տեղերով փոխված են: Սկզբում ռեակցիան ազդակին մակաբերում է, այսպես ասած: Համենայն դեպս՝ նրանք հավասարազոր են»:
«Իդեալական դեպքը մենք անվանում ենք կոնստրուկտիվ կոմունիկացիա կամ կոոպերատիվ կոմունիկացիա, համագործակցային կամ կառուցողական հաղորդակցություն: Ի՞նչ է դա նշանակում: Կառուցողական համարվում է այն հաղորդակցությունը, երբ ուղարկողը իր հաղորդակցության տեքստի մեջ չի ուզում դրած լինել ավելի իմաստ, քան այդ տեքստի բուն իմաստն է: Եվ հույս ունի, որ ստացողն այդպես էլ դա կհասկանա: Եվ ստացողը, իր հերթին ստանալով ուղարկողի տեքստը, վստահում է, որ ուղարկողը հավելյալ իմաստ չի դրել, և մեկնաբանում է տեքստը հենց այնպես, ինչպես իր կարծիքով ուղարկողը նկատի ուներ: Ուրեմն՝ դա միակ դեպքն է, երբ մարդիկ իրար հասկանում են»:
Փոքր թիմերով մեծ գործեր
Տեղադրեք այստեղ Ձեր ՔՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութեր՝ կապվելով մեր Ուստայի հետ
ՀԿ տեսադարան
Jam Session 18: Ներածություն տեքստի հանդեպ քննադատական մտածողության
30 դեկտեմբերի, 2017, 03:51