Իրավունքներ ունեն բոլորը՝ երեխաներն ու տարեցները,քո ծնողներն ու ընկերները: Եվ, իհարկե, դու:
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին իրականացնել իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում:
Սկսած 2009թ.-ից՝ Եվրոպական միությունն ու Հայաստանը ընդլայնել են համագործակցությունը այս ոլորտում:
Կարևոր քայլը 2015թ. էր, երբ ստորագրվեց մարդու իրավունքների ոլորտում տրամադրվող ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը: Ծրագրով Եվրոպական միությունը 12 միլիոն եվրո կփոխանցի Հայաստանի կառավարությանը՝ ավելի լավ ընտրական համակարգ ունենալու, խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը կանխարգելելու, ընտանեկան բռնության դեմ պայքարելու և երեխաների իրավունքները պաշտպանելու համար:
Եվրոպական միությունը ցանկանում է, որ Հայաստանում պաշտպանված լինի յուրաքանչյուր քաղաքացի:
Փոքր թիմերով մեծ գործեր
Տեղադրեք այստեղ Ձեր ՔՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութեր՝ կապվելով մեր Ուստայի հետ
ՀԿ տեսադարան
ԵՄ-ն աջակցում է մարդու իրավունքներին Հայաստանում
10 փետրվարի, 2017, 06:48