«Մարդու տեղը» տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող կարճ անիմացիոն ֆիլմերի շարք է, որն իրականացվում է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հոլովակների շարքը ներկայացնում է տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքը և գործառույթները, ոլորտում իրականացվող բարեփոխումները և հանրային մասնակցության մեխանիզմները։
Հոլովակների հերթական 5-րդ մասը պատմում է համայնքի ավագանու, վերջինիս լիազորությունների և իրավասությունների, նիստերի օրակարգի և որոշման նախագծերի ընթացակարգի մասին։