«Մարդու տեղը» տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող կարճ անիմացիոն ֆիլմերի շարք է, որն իրականացվում է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հոլովակների շարքը ներկայացնում է տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքը և գործառույթները, ոլորտում իրականացվող բարեփոխումները և հանրային մասնակցության մեխանիզմները։
Հոլովակների հերթական 6-րդ մասը մի քանի տարբեր իրավիճակների միջոցով ներկայացնում է համայնքի կառավարման մասնակցային մեխանիզմները և գործիքները, որոնք ապահովում են գործուն մասնակցություն տեղական ինքնակառավարմանը։