Presentation of "Management tutorial for NGOs"(Armenian)
16 August, 2016, 06:28
«Հասարակական կազմակերպությունների կառավարման ձեռնարկի» ներկայացում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:
Սույն ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հրավիրում են Ձեզ մասնակցելու Հասարակական կազմակերպությունների կառավարման Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի աշխատանքային խմբի կողմից ստեղծված Հասարակական կազմակերպությունների կառավարման ձեռնարկի շնորհանդեսին: Ձեռնարկը կներկայացվի Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի փորձագետների կողմից:
Շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 29-ին ժամը 14:00-17:00 Անի հյուրանոցի Անի սրահում /հասցե`Սայաթ Նովա 19, Երևան, Հայաստան/:
Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը գրելով՝ [email protected] կամ զանգահարելով 010 57 66 70 հեռախոսահամարով:
New opportunity «Request for Grant Applications by Institute for War & Peace Reporting: Building Resilience in the Eastern Neighbourhood (BREN)» added. See More
New opportunity «Invitation to Participate to a Survey by OECD: The Democratic Institutions and Participatory Policies in Armenia project» added. See More
New opportunity «Subgranting Opportunity from Konrad Adenauer Stiftung (in Armenian)» added. See More
New opportunity «Granting Opportunity from Eurasia Partnership Foundation: Second Stage (in Armenian)» added. See More
New opportunity «SI Academy for Young Professionals (SAYP) open for applications» added. See More