Մարինա Պողոսյան
Համառոտ կենսագրություն
Մարինան հարուստ գիտելիք ու փորձ ունի անձնական և կազմակերպական զարգացման ոլորտներում։ 1994թ․-ին Հայկազյան Ամերիկյան համալսարանում MBA ստանալուց հետո, Մարինան աշխատել է որպես դասընթացավար և կառավարման հարցերով խորհրդատու տարբեր միջազգային կազմակերպություններում։ Այդ փորձը նրան հնարավորություն է ընձեռում տրամադրել բարձրակարգ ծառայություններ՝ հաճախորդների կազմակերպություններում կիրառելով լավագույն փորձը։ Մարինայի փորձագիտական ոլորտներն են՝ ձեռներեցության զարգացում, ռազմավարության զարգացում, բիզնես մոդելի մշակում և վերլուծություն, ծրագրի կառավարում ըստ PMI ստանդարտների։
Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը
Կարողությունների զարգացման ոլորտում Մարինան սկսել է փորձ ձեռք բերել դեռևս 1995 թ․-ից։ Այդ ժամանակից ի վեր նա կարողությունների զարգացման ծառայություններ է տրամադրել տարբեր մասնավոր ընկերությունների և հասարակական կազմակերպությունների։ Վերջերս ձեռք բերած փորձը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Փոքր բիզնեսի խորհրդատվություն» ծրագրի կառավարման խորհրդատուների համար դասընթացների շարքի մշակումն ու անցկացումն էր։ Մարինան նախաձեռնող այն խմբի անդամներից է, որը հիմել է երկու հասարակական կազմակերպություն, որոնք մինչ օրս հաջողությամբ գործում են։
Նախկին պատվիրատուներ
• «Ջրվեժի երիտասարդներ» կրթա-մշակութային ՀԿ
• Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն
• Վերակառուցման և զարգացման բանկի Փոքր բիզնեսի խորհրդատվության ծրագիր