Արթուր Յավրույան
Համառոտ կենսագրություն
Արթուրը կազմակերպությունների ստեղծման և զարգացման ավելի քան 24 տարվա փորձ ունի։ Նա ներկայացրել է ինչպես Հայաստանում տարբեր միջազգային կորպորացիաներ, այնպես էլ արտերկրում տարբեր առաջատար հայաստանյան կազմակերպություններ։ Արթուրը 8 առևտրային և 2 ոչ-առևտրային կազմակերպությունների ստեղծման փորձ ունի։ Այդ կազմակերպություններն այսօր հաջողությամբ գործունեություն են ծավալում տարբեր երկրներում։
Արթուրը Ձեռնարկատիրության մագիստրոսի (MBA) աստիճան ունի։ Նա հավատարմագրված բիզնես պրոֆեսիոնալ է հետևյալ ոլորտներում՝ բիզնես կառավարում, վաճառք, բիզնես էթիկետ, առաջնորդություն և բիզնես հաղորդակցություն: Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի Կառավարման ֆակուլտետում նա դասավանդում է «Վաճառքի միջոցներ», իսկ մագիստրատուրայում սովորողներին՝ «Ինչպես ստեղծել նոր ձեռնարկություն և գրել բիզնես պլան», «Վաճառքի արդյունավետ հմտություններ», «Հաղորդակցության և բանակցային հմտություններ»։
Արթուրը տիրապետում է շուկայի վրա արդյունավետորեն ներազդելու, ինչպես նաև ագրեսիվ միջավայրներում շուկայի մասնաբաժին ձեռք բելելու, այն մեծացնելու, մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը վերլուծելու, հաջող բանակցելու, կազմակերպությունների առևտրային ձեռնարկություններ ստեղծելու հմտություններին։
Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը
• Բիզնեսի կառավարում
• Նոր ձեռնարկությունների ստեղծում և զարգացում
• Վաճառք
• Հաղորդակցություն և բանակցություններ
• Ղեկավարում
• Ուսուցանողների ուսուցում
Նախկին պատվիրատուներ
• Ucom
• Հարավ-կովկասյան երկաթուղի
• Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն