Կանայք բիզնեսում. ձեռներեցության «ԱյԲութՔեմփ»
Միացե՛ք նոր, հետաքրքիր և հզոր ծրագրին, որը նախատեսված է Հայաստանի մեծարժեք ռեսուրսի` երիտասարդության համար: «Կանայք բիզնեսում. ներդրում հանուն ապագայի» ՀԿ «ԱյԲութՔեմփի» նպատակն է ոգեշնչել մասնակիցներին` ստեղծելու իրենց սեփական տնտեսական հնարավորությունները, կառուցելու երիտասարդ ձեռներեցների շրջանային ցանց և ստեղծելու նորարարական բիզնես մոդելներ իրենց համայնքներում. մասնագիտական զարգացման սեմինարներից, աշխատաժողովներից մինչև հաջողակ ձեռներեցների հետ քննարկումներ:
Ի՞նչ ձեռք կբերեն մասնակիցները` մասնակցելով «Կանայք բիզնեսում. ներդրում հանուն ապագայի» ՀԿ «ԱյԲութՔեմփին».
- չորս ամբողջական օր` նոյեմբերի 5-ից 8-ը, բարձրակարգ փորձագետների կողմից անցկացվող ակտիվ աշխատաժողովներ և սեմինարներ` հիմնական հմտություններ սովորելու համար,
- ընդլայնված մասնագիտական և անձնային զարգացում,
- հասակակիցների հետ նոր կապերի հաստատում Հայաստանով մեկ,
- փորձառու մենթորի կողմից ուղղորդում` համագործակցելով նորարարական բիզնես մոդելի շուրջ,
- միջազգային և ազգային փորձագետներին ձեր բիզնես նախաձեռնությունը ներկայացնելու հնարավորություն:
«ԱյԲութՔեմփ» ծրագիրը իրականացվում է «Կանայք բիզնեսում» ՀԿ կողմից Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ։ Այս ծրագիրը կընդլայնի Հայաստանի տաղանդավոր երիտասարդների կարողությունները: «ԱյԲութՔեմփը» կընդգրկի Հայաստանի առաջատար փորձագետների և դասընթացավարների հետ հանդիպումների չորս ամբողջական օր: Երեկոները նույնպես կանցկացվեն ակտիվ և,
«ԱյԲութՔեմփի» առաջին երեք օրերը նվիրված կլինեն մասնակիցների հմտությունների զարգացմանը, իսկ վերջին օրը նոր հմտությունները կդրվեն գործողության մեջ: «ԱյԲութՔեմփի» զարգացման մասում մասնակիցները կբաժանվեն աշխատանքային խմբերի:
Յուրաքանչյուր խումբ պետք է աշխատի միասին և նախագծի առնվազն մեկ բիզնես ստարտ-ափի ներկայացում «Շարք Թանկ» ձևաչափով: Յուրաքանչյուր աշխատանքային խմբին կուղղորդի «Կանայք բիզնեսում. ներդրում հանուն ապագայի» ՀԿ մեկ մենթոր, ով առաջընթացը արձանագրելու համար պարբերաբար կստուգի մասնակիցների աշխատանքը: Մասնակիցները նոյեմբերի 15-ին կներկայացնեն իրենց հասակակիցներին և դասընթացավարներին արձագանքներ ստանալու համար: Եզրափակիչ ներկայացումները փորձագետների խմբին կներկայացվեն նոյեմբերի 22-ին ամփոփման մեկնարկի օրը, ովքեր հնարավոր է առաջարկեն օժանդակություն ծրագրերը իրականացնելու համար:
Ուշադրություն. Եթե Դուք չեք համապատասխանում նշված պահանջներին, ներառյալ` չեք կարող մասնակցել մարզային աշխատանքային խմբերին և 2015 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում կազմակերպվող ամփոփման մեկնարկի օրը, խնդրում ենք չդիմել:
Մասնակցության ընդհանուր արժեքը 1,500 դրամ է: Այն ներառում է մասնակցությունը հանդիպումներին և դասընթացներին, կեցությունը Դիլիջանում, սնունդը, Երևանից և հետադարձ տեղափոխությունը: Հնարավոր մասնակիցների դիմումների ընդունման խստապահանջ գործընթաց տեղի կունենա, որպեսզի երաշխավորվի բարձր որակավորված, մոտիվացված և ձգտում ունեցող ձեռներեցների մասնակցությունը: Եթե դուք հետաքրքրված եք մասնակցությամբ, խնդրում ենք պատասխանել բոլոր հաջորդիվ հարցերին և ուղարկել ամբողջական դիմումը պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին` ինքնակենսագրական և երաշխավորագիր:
Պատրա՞ստ ես
Վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է:
*Չնայած այն հանգամանքին, որ ելնելով բնակության վայրից` ոչ ոք դուրս չի մնա, սակայն նախընտրությունը կտրվի Երևանում մշտապես չբնակվող դիմորդներին: