Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների մեկնարկը Աշտարակում և Արտաշատում
ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հունիսի 27-ին Աշտարակում և Արտաշատում բացվեցին քաղաքացիական-երիտասարդական կենտրոնների երկու գրասենյակ: Կենտրոնները առաջիկա 4,5 տարիներին զբաղվելու են հետևյալ գործառույթներով.
- Տեղական ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի և գործողությունների համար
- Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումներ շահերի պաշտպանության ոլորտում
- Առողջապահական և կրթական հիմնարկների աշխատանքի մասնակցային մոնիտորինգի իրականացման համակարգում
- Շահերի պաշտպանության, իշխանությունների և հանրային միջոցների օգտագործող հաստատություների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում և իրականացում:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, այս կենտրոնները, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և Գավառում գործող համանման կենտրոնները, ինչպես նաև շուտով Հրազդան, Իջեւան, Եղեգնաձոր և Կապան քաղաքներում հիմնվելիք մյուս կենտրոնները ուրախությամբ կհամագործակցեն այս ոլորտներով հետաքրքրված և այդ ոլորտներում աշխատող հասարակական կառույցների և անհատների հետ:
Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հասցեն է. Վարդգես Պետրոսյան 11, Հայբիզնեսբանկի շենքի հարևանությամբ, հեռ. 093 851 879
Արտաշատի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հասցեն է. Օգոստոսի 23-ի փողոց, 9 շենք, Վիվասելի գրասենյակի հարևանությամբ, հեռ. 095 809 030