Փոքր թիմերով մեծ գործեր
«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծ
09 հունիսի, 2020, 07:16
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նորից նախաձեռնել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ https://www.e-draft.am/projects/2516։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով հետ համագործակցությամբ և Միջազգային հանրապետական ինստիտուտի` ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդման» ծրագրի աջակցությամբ հրավիրում է ոլորտի շահառուներին մասնակցելու «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առցանց հանրային քննարկմանը, որը տեղի կունենա սույն թվականի հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ին։
Նախագծերի փաթեթը մշակվել է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման (միասնական իրավական կարգավորումների սահմանման և առկա իրավական հիմքերի ներդաշնակեցման), ինչպես նաև կամավորի ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ու մեխանիզմների ամրագրման նպատակով:
Առցանց հանրային քննարկման միջոցով կներկայացվեն նախագիծը, դրա անհրաժեշտությունն ու ակնկալվող արդյունքները, և ոլորտի շահառուներին հնարավորություն կտրվի թեմայի կամ նախագծի վերաբերյալ բարձրաձայնել հարցեր, որոնք վեր կհանեն ոլորտում առկա և կարգավորման ենթակա խնդիրները։
Հանրային քննարկումը հասանելի կլինի նաև ուղիղ եթերով՝ սոցիալական կայքերի միջոցով, և քննարկման ընթացքում օտարերկրյա մասնակիցների համար կլինի հայերենից անգլերեն համաժամանակյա թարգմանություն։
Գրանցման հայտը բաց կլինի մինչև սույն թվականի հունիսի 11-ը՝ ժամը 18:00։ Տեղերը սահմանափակ են։ Հայտի և՛ հաստատման, և՛ մերժման դեպքում կստանաք պատասխան նամակ։ Մասնակցության հաստատաման դեպքում կստանաք նաև քննարկման օրակարգը և ZOOM հարթակի համապատասխան հղումը՝ քննարկմանը առցանց միանալու համար։ Խնդրում ենք լրացնել գրանցման հայտը հետևյալ հղմամբ՝ https://cutt.ly/xyMxVV8։
Մանրամասները քննարկման մասին հասանելի են այստեղ․